Արթուր Վանեցյանն ընտրություններին մասնակցեց՝ քվեարկելով հանուն արժանապատիվ և բարեկեցիկ Հայաստանի
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընտանիքի անդամների հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Վանեցյանն իր ընտրությունը կատարեց մայրաքաղաքի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում:
«Քվեարկելու եմ հանուն արժանապատիվ, հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի ապագայի, որովհետև այսօր ուղղակի ընտրություններ չեն: Այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինելու կամ չլինելու»,-մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը:
Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ են եղել՝ Վանեցյանն ասաց, որ իշխանությունը հիմա հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:
Վանեցյանի խոսքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն:
Արթուր Վանեցյանը խոսեց նաև ընտրակեղծիքների մասին՝ ընդգծելով, որ իր թիմակիցները բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացել:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Ներքին Պտղնիում 24 համարի թերթիկի 90 %-ի վրա տարբերվող նշան կա. պահանջե՛ք, որ նորը տան. քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը 24 համարի քվեաթերթիկի լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել։«Ներքին Պտղն...
Շուռնուխում հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը երեկոյան իր հետ տուն է տարել կնիքը. Այն օգտագործված է եղել
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում Ընտրական տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արտյոմ Զեյնալյանը երեկ կնիքը տարել է ի...