Անի Սամսոնյանը տուն ինտերնատների միաձուլման հարցով դիմել է Մեսրոպ Առաքելյանին
Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման հարցով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:
«Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ:
Գրավոր դիմել եմ ՀՀ Աշպատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:
Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ»,-գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները:Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի հ...
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է.«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները...
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Սիրելի' հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մա...
Վրաց-ռուսական սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի
Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել:...