Պտտահողմ՝ 250 կիլոմետր ժամում․ Բրազիլիայի որոշ վայրերում ավերվել է ենթակառուցվածքների 80 տոկոսը
Բրազիլիայի Հարավային Պարանա նահանգում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, նրանց թվում՝ 14-ամյա աղջիկ, իսկ մեկ անձ համարվում է անհետ կորած։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Կառավարության տվյալներով՝ բժշկական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 750 մարդու, այդ թվում՝ երեխաների և հղիների։ Տասը տուժածների անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն, իսկ ինը գտնվում են ծանր վիճակում։
Պտտահողմի արագությունը գերազանցել է 250 կիլոմետր ժամում։ Տուժած շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Տորնադոն տապալել է ծառեր, շրջել մեքենաներ և վնասել մի շարք շենքերի տանիքներ։ Որոշ վայրերում ավերվել է ենթակառուցվածքների ավելի քան 80 տոկոսը։






























