Հավանական եմ համարում, որը ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմնոս Պետրոսյան
ՀԷՑ-ում մի քանի հարյուր ազատված աշխատակից կա, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Բոլոր ազատումները հիմնված են բացառապես օրենքի և իրավունքի գերակայության առաջնահերթությունների վրա, բոլոր ազատված պաշտոնյաները կա՛մ չեն համապատասխանեցրել իրենց պաշտոններին, կա՛մ վնաս են հասցրել, կա՛մ վնաս են հասցնելու ընկերության օրինական շահերին։ Մի քանի տասնյակ դատական հայց կա, դատարանները, վստահ եմ, արդարացի վճիռներ կկայացնեն»,- ասել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը, և ՀԾԿՀ-ն պետք է 1 շաբաթից 10 օրում նիստ գումարի՝ 3 օր առաջ վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի։
«3,5 ամսվա կառավարման շրջանում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, ըստ որոնց հավանական եմ համարում, որը ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ՀԷՑ-ի կառավարիչներն ուղեկավարները տևական ժամանակ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ազդել է սակագնի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական ամսագիրը՝ հայերի ու նրանց պատմության մասին
«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույ...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք․վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19)...
«Ճանաչիր Արցախը». Լոս Անջելեսի և Փաթերսոնի գովազդային վահանակների վրա Արցախին աջակցող գրառումներ են տեղադրվել
Լոս Անջելեսում հայտնվել են պաստառներ՝ հաջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ «Խաղաղություն Հայաստանին», «Ճանաչիր Արցախը»,...
7 մլն 700 հազար դրամ՝ երկու համերգի համար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին եւ 29-ին Երեւանում համերգներ կկազմակերպի։ Այդ կապակցությամ...