Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրենը
Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ։
«Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,– հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:





























