Կոլումբիան կպատասխանի ԱՄՆ-ին ու պատմություն կփոխվի մոլորակի համար․ զգուշացում Թրամփին
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ին, եթե այն միջամտի Կոլումբիայի գործերին։
«Յագուար նախահայրը կարթնանա, եթե ոսկե արծիվը համարձակվի հարձակվել կոնդորի վրա։ Այդպիսին է լեգենդը։ Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ, բայց եթե այդպես է, ապա ես կասեի [ԱՄՆ պետքարտուղար Մարկո] Ռուբիոյին և [նախագահ Դոնալդ] Թրամփին՝ զգույշ եղեք, դուք անցնում եք ազատարարների Կարիբյան ծովը։ Զգույշ եղեք, դուք միջամտում եք Բոլիվարի հայրենիքի գործերին», — ասել է Պետրոն։
Նա ընդգծել է, որ Կոլումբիայի տարածքում նիզակներով գյուղացիների բանակները հաղթել են աշխարհի ամենահզոր բանակներին՝ իսպանական և ֆրանսիական ուժերին։
Կոլումբիան անկախություն է ստացել Իսպանիայից 1819 թվականին։ «Զգույշ եղեք, քանի որ Կարիբյան ծովում ապրում են ժողովուրդներ, որոնք սովոր են փոթորիկներին։ Մի արթնացրեք յագուարին», — ասել է Կոլումբիայի նախագահը։
Պետրոն նաև նշել է, որ հակամարտությունը դեռ հնարավոր է կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
«Եկեք խոսենք, բայց հավասարների պես՝ առանց ծնկի իջնելու, քանի որ եթե նրանք համարձակվեն, այստեղ կգտնեն արթնացած, հզոր յագուարին, և պատմությունը կփոխվի ոչ միայն Հարավային Ամերիկայի ազատ երկրներում, այլև ամբողջ մոլորակի համար», — հավելել է նա։
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Կոլումբիայի հարաբերությունները լարված են։ Վաշինգտոնում կարծում են, որ Պետրոյի քաղաքականությունն ու հայտարարությունները վնասում են դաշնակցային հարաբերություններին։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կոլումբիական նավերը թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ և պետք է ոչնչացվեն։
Հոկտեմբերին Թրամփը Պետրոյին մեղադրել է Կոլումբիայում թմրանյութերի բիզնեսը խրախուսելու մեջ և հայտարարել, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ֆինանսական օգնությունը։ Նա նաև հայտնել էր «հսկայական սուզանավի» ոչնչացման մասին, որը, ըստ նրա, բեռնված էր ֆենտանիլով և այլ թմրանյութերով։
Պետրոն պատասխանել է՝ մեղադրելով ԱՄՆ-ին Կոլումբիայի տարածքային ջրերում ինքնիշխանության խախտման և մի ձկնորսի սպանության մեջ, որը կապ չի ունեցել թմրանյութերի առևտրի հետ։
Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Պետրոյի, նրա կնոջ, որդու և Կոլումբիայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ՝ դա պատճառաբանելով թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարով։ Պետրոն հայտարարել է, որ շարունակում է պայքարը թմրանյութերի հոսքի դեմ և չի պատրաստվում նահանջել ԱՄՆ պատժամիջոցներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Մերցի փոխարեն Գերմանիան կներկայացնի Մակրոնը
Ինչպես հայտնել էինք Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համակեցության (ԵՔՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրճ հյուրասիրելը, Մարտի 8-ին ծաղիկ նվիրելն ընդունելի՞ նվերներ են. Վարդանյանը՝ ԱՆ փոխնախարարին
Արդյոք սուրճ հյուրասիրելը, Մարտի 8-ին ծաղիկ նվիրելը, կամ Ձեզ ճաշի հրավիրել ու հաշվը փակելը ընդունելի է նվերների օրենքի տ...
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Զրուցեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լավ զրույց էր, շատ արդյունավետ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...