Արաղչին հստակեցրել է՝ ինչ պայմաններում կվերսկսվեն բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարելու հնարավորություն չկա։ Ինչպես հաղորդում է Mehr-ը, նախարարի խոսքով՝ պատճառը Վաշինգտոնի կողմից կառուցողական և դրական մոտեցման բացակայությունն է։
Արաղչին կառավարական տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը չի տեսնում անհրաժեշտ պայմաններ երկխոսություն սկսելու համար։ Նա ընդգծել է, որ Թեհրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են հավասարության և փոխադարձ շահի վրա։
«Ամեն անգամ, երբ ամերիկացիները պատրաստ լինեն հավասարության և ընդհանուր շահերի վրա հիմնված բանակցությունների, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել դրանց վերսկսման մասին»,– ասել է Արաղչին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև տեղի է ունեցել կալանավորների փոխանակում
Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների խոշորածավալ փոխանակում է տեղի ունեցել: Այս...
Քերմանում առաջին պայթյունի պատճառը մահապարտ ահաբեկիչն է եղել
Քերմանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած առաջին պայթյունի պատճառը մահապարտ ահաբեկիչն է եղել։ Այս մա...
Մոլդովան կանհետանա աշխարհի քարտեզից և կդառնա ԵՄ գաղութ. ընդդիմադիր պատգամավոր
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի քաղաքականության պատճառով Մոլդովան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից և դառնալ Եվևամիությա...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...