Մեր առաջարկները Վաշինգտոնին արդեն փոխանցվել են, սպասում ենք պատասխանին. Լավրով
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմանի հարցերի շուրջ երկխոսությունը զարգանում է, բայց ոչ այնքան արագ, որքան ցանկալի էր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կարևոր է, որ այսպես կոչված երկկողմանի հարցերի շուրջ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը գերազանցի դեսպանատների գործունեությունը և անդրադառնա նաև երկրների միջև օդային հաղորդակցությունների հաստատմանը և դիվանագիտական գույքի Ռուսաստանին վերադարձմանը։
«Մեր առաջարկները՝ թե՛ դիվանագիտական գույքի, թե՛ օդային հաղորդակցությունների վերաբերյալ, փոխանցվել են ամերիկյան կողմին», - հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը ներկայումս սպասում է Միացյալ Նահանգների պատասխանին՝ երկխոսության վերսկսման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտարարել է, որ չի տեսել իր մահվան մասին սոցցանցերում հրապարակումներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տեսել իր մահվան մասին սոցցանցերում հրապարակումներ՝ այդ լուրերը անվանելով «...
Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի...
Մարզպետների հարցը լուծվա՞ծ է
ՙԲնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հան...
Դատավորների ընդհանուր ժողովը արդեն 5 ժամ է շարունակվում է. News am
Արդեն շուրջ 5 ժամ է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է դատավորների ընդհանու...