Սթոլթենբերգը` երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքը չի սկսի երրորդ համաշխարհային պատերազմ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով։ Այս մասին նա ասել է The Sunday Times-ին տված հարցազրույցում։


Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ ճիշտ է․ դաշինքը տրամադրում է աջակցություն Կիևին, սակայն զերծ է մնում զորքեր ուղարկելուց կամ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ մտնելուց։ Նա ընդգծել է, որ նման քայլը կհանգեցներ անընդունելի գլոբալ հետևանքների։


Նախկին գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը՝ այն անվանելով ՆԱՏՕ-ի ամենամեծ պարտությունը։ Միևնույն ժամանակ, Սթոլթենբերգը հավելել է, որ այդ որոշումը երկարաժամկետ տեսանկյունից ճիշտ էր դաշինքի համար։

Քաղաքականություն