ԲԴԽ նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման
ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը ԲԴԽ նախկին նախագահի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ սահմանեց՝ նա 2 տարի իրավունք չի ունենա պաշտոններ զբաղեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման...
Բացառիկ իրավունք ԱՄՆ-ին. ինչպես կկոչվի Հայաստանով անցնող ճանապարհը. Reuters
Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փա...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...