Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, մահվան պատճառը սրտի կանգն է է եղել, ինչին հանգեցրել է թրոմբի խցանումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Ղասաբօղլյանը թիմի հետ պարբերաբար թեստավորվել է։ Բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել», - «Օնտուստիկ» ակադեմիայից ասել են Sputnik Ղազախստանի թղթակցին։
Հիշեցնենք` երեկ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:
Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:
Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:
Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փոխքաղաքապետը նշանակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի։ Արման Սահակյանին ակումբի նախագահի պաշտոնում փոխարինել է Երևանի քա...
Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sports.kz կայքին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիք...
Ովքեր են վերջին 15 տարիների Հայաստանի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները
Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը վերջին 15 տարիների Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրա...
Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս. Տիգրան Հակոբյան
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլա...