Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:
Այս առնչությամբ, ԱԳՆ ներկայացրած տեղեկանքում, մասնավորապես, նշվում է.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու դրույթները:
Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:
Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը եւս ենթակա չէ մաքսային զննության:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Արձանագրությունում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...