Հայաստանի փոխվարչապետի արձագանքը Երասխ–Նախիջևան երկաթուղու վերանորոգման հարցին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:
Լրատվականը հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչև Երասխ:
«Ձեր կողմից նշված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների և պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,-պատասխանել են գրասենյակից։
Նմանատիպ հոդվածներ
Փոդքասթում Սերժը հերթական քաղաքական «մեյմունություն» էր անում. Ալխաս Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝...
Երեկ երեկոյան Եվրամիությունը կարևոր հայտարարություն է արել գերիների հարցով․ Փաշինյան
Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը գերեվարված քաղաքացիների խնդիրն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հ...
Մասշտաբային հարձակում Ուկրաինայի վրա․ վնասվել է շրջանների մեծ մասը
Ռուսաստանը ռեկորդային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով գրեթե 300 անօդաչու թռչող սարք և բազմաթիվ հրթիռներ։...
Վարչապետն ինքն է որոշում` ինչպես արտահայտվի․ թող ընտրողները որոշեն՝ ok է, թե՞ ok չի․ Թունյան
Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա...