Մասշտաբային հարձակում Ուկրաինայի վրա․ վնասվել է շրջանների մեծ մասը
Ռուսաստանը ռեկորդային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով գրեթե 300 անօդաչու թռչող սարք և բազմաթիվ հրթիռներ։ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է թշնամու թիրախների զգալի մասը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերի hրապարակմանը։
«Մայիսի 25-ի գիշերը թշնամին լայնածավալ համատեղ օդային հարձակում իրականացրեց Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային զենք։ Ժամը 9:00-ի դրությամբ, ՀՕՊ համակարգերը խոցել են 45 Kh-101 և Kalibr թևավոր հրթիռներ, իսկ ևս 2 Kh-59/69 հրթիռներ կորել են տեղում։ Բացի այդ, չեզոքացվել է թշնամու 266 անօդաչու թռչող սարք, որոնցից 139-ը ոչնչացվել է կրակով, 127-ը՝ ճնշվել էլեկտրոնային համակարգերով։
Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ թշնամու հարձակման հետևանքով վնասվել է Ուկրաինայի շրջանների մեծ մասը։ Թշնամու օդային հարվածներ են գրանցվել 22 վայրում, ինչպես նաև խփված թևավոր հրթիռների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի անկում 15 վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել մեղադրելով ուկրաինական կողմին։ Ռուսական կողմը պնդում էր, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերում խոցել են 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բաքվում՝ Ալիևի հետ հանդիպելուց հետո, Ուկրաինայի ԱԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնու...