Ուզում եմ հասկանալ, մեր ընդդիմադիրները հասկանու՞մ են՝ իրենց խոսույթով ինչ տրամադրություն են սերմանում և ինչ մեսիջ ուղարկում սահմանին կանգնած զինվորին. Ռուբեն Ռուբինյան
Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատությունը ի շահ Հայաստանի է, թե ոչ։ Թող քաղաքացիները դատեն, վերջին շրջանի ընդդիմադիրների խոսույթը, գործողությունները, պահելաձևը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը ի շահ Հայաստանի են, թե ոչ։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Երբ քո երկիրը վտանգավոր իրավիճակում է, պետք է ամեն ինչ անես, որ այդ իրավիճակը ավելի կայունանա, քո պետությունը ունենա ավելի շատ լծակներ, միջակայք մանևրելու համար։ Մեր ընդդիմությունը հակառակն է անում։ Օրինակ մեր ընդդիմությունը տարիներ շարունակ իր խոսույթով փորձում է ձևավորել մի այնպիսի մտայնություն, թե իշխանությունը դավաճաններ են, պատրաստվում են զիջել այս կամ այն։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակնարկում էր, որ վարչապետը գաղտնի բանավոր խոստում ունի, որը չի կատարում։ Իր այդ ակնարկը 100 տոկոսով համընկնում էր Ադրբեջանի ակնարկի հետ։
Ուզում եմ հասկանալ, մեր ընդդիմադիրները հասկանու՞մ են, թե իրենց խոսույթով ինչ տրամադրություն են սերմանում։ Օրինակ, որ ասում են, թե իշխանությունները գաղտնի պատրաստվում են զիջել այս կամ այն տարածքը, կամ էս ամեն ինչը մեկա տվածա։ Հասկանու՞մ են, որ դրանով մեսիջ են հղում սահմանին կանգնած զինվորին, որ զինվոր ջան, անիմաստա քո կռվելը։ Եթե հասկանում են, ուրեմն իրենք թշնամական գործունեությամբ են զբաղված»- ասել է Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը:&nb...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...