13 հազար դոլար եւ 100 հազար ռուբլի. ոստիկանապետի պաշտոնակատարը նվիրատվություն է ստացել

 

 

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը դեռեւս փոխոստիկանապետ եղած ժամանակ 2019 թվականի մարտի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը, հայտնում է Հայկական ժամանակը։

Ըստ այդմ՝ Սարգսյանը 2018-ին ձեռք է բերել՝ 3 անշարժ գույք. մասնավորապես 50 մլն 704 հազար 500 դրամով բնակարան, 3 մլն 380 հազար 300 դրամով ավտոտնակ եւ 1 մլն 448 հազար 700 դրամով հողին ամրակայված շինություն:

2018-ի տարեսկզբում Սարգսյանն ունեցել է 12 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 8 մլն դրամ եւ 17 հազար դոլար:

Ոստիկանապետի պաշտոնակատարը 2018-ին ունեցել է 50 մլն 61 հազար 518 դրամի չափով, 13 հազար դոլարի եւ 100 հազար ռուբլու չափերով եկամուտ, որից 5 մլն 661 հազար 518 դրամը գոյացել է աշխատավարձից, 44 մլն 400 հազար դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 13 հազար դոլարն ու 100 հազար ռուբլին Սարգսյանը ստացել է նվիրավության կամ օգնության կարգով:

Դեռեւս 2017-ին թվականին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնը ստանձնելուց Սարգսյանն ունեցել է 1 բնակարան:

Սարգսյանի կինը՝ Լիլիթ Սարգսյանը, 2018-ի տարեսկզբում ունեցել է 10 մլն դրամ եւ 5 հազար դոլար, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել: Լիլիթ Սարգսյանը 2018-ին ունեցել է 2 մլն 741 հազար 76 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:  

 

Քաղաքականություն

Պատահարներ