Tesla-ի բաժնետերերը հաստատել են Իլոն Մասկի պատմական՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ պարգևատրությունը

Reuters-ի փոխանցմամբ՝ Tesla-ի բաժնետերերը հավանություն են տվել Իլոն Մասկի համար նախատեսված հսկայական պարգևատրական ծրագրին, որի արժեքը հասնում է 1 տրիլիոն դոլարի։ Ծրագիրը ուղղակիորեն կապված է ընկերության ամենաամբիցիոզ նպատակների իրականացման հետ՝ շուկայական կապիտալիզացիան հասցնել 8,5 տրիլիոն դոլարի, տարեկան արտադրել 20 միլիոն էլեկտրամոբիլ և գործարկել 1 միլիոն ինքնավար տաքսի։


Tesla-ի տնօրենների խորհուրդը նշել է, որ նման պարգևատրությունը կարևոր է Մասկին ընկերության ղեկին պահելու և նրա արհեստական բանականության ու ռոբոտատեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը շարունակելու համար։


Չնայած որոշ ներդրողների քննադատությանը, ըստ որի պարգևատրությունը չափազանց մեծ է և անհամաչափ, մեծամասնությունը համոզված է, որ Մասկի ղեկավարությամբ Tesla-ն կշարունակի պահպանել իր առաջատար դիրքը էլեկտրամոբիլների շուկայում և նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Քաղաքականություն