Զախարովան բարձր է գնահատել Զելենսկու՝ Եվրատեսիլի եզրափակիչին ելույթ ունենալու արգելքը

Ռուսաստանի ԱԳՆ-յան պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի եզրափակչում ուղերձով հանդես գալու խնդրանքի մերժումը:

 

Զախարովան նշել է, որ դա իզուր է։

 

«Այս տարի նա կմրցի Եվրատեսիլի մասնակիցների հետ»,- թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան: 

 

Ավելի վաղ նշել էինք, Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է Վլադիմիր Զելենսկու խնդրանքը, ով ցանկանում էր տեսաուղերձով հանդես գալ Եվրատեսիլի եզրափակչում: 

 

Քաղաքականություն