Սերժ Սարգսյանը՝ արտերկիր մեկնելը արգելելու մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր արտասահմանյան ուղևորությունը չեղարկվել է դատախազների գործողությունների պատճառով։
Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթում նշել է, որ երբ վերացվել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից դուրս գալու արգելքը, պատրաստվել է նոյեմբերի 8-ին մեկնել արտերկիր 8-9 օրով և վերադառնալ։ Սակայն, նրա խոսքով, հաջորդ օրը դատախազները բողոքներ են ներկայացրել դատարաններ, որոնք մերժվել են։ Դրանից հետո, ըստ Սարգսյանի, ուշ երեկոյան տեղեկացել է, որ մեկ այլ քրեական գործով Քննչական կոմիտեն իրեն հրավիրում է հարցաքննության։
«Հաջորդ օրը գնացի, և խափանման միջոց ընտրվեց՝ արգելք արտասահման մեկնելու վրա»,– ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի նպատակը իրեն երկրից դուրս չթողնելն է։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ երկրների դեմ
Իրանական կողմը երկուշաբթի պատժամիջոցներ կմտցնի եվրոպական մի շարք երկրների դեմ՝ ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավ...
Էրդողան՝ 52,1%, Քըլըչդարօղլու՝ 41,9%. Թուրքիայի ԿԸՀ
Թուրքիայի ԿԸՀ-ի ներկայացրած վերջին տվյալներով՝ քվեատուփերի տվյալների 50%-ի մշակումից հետո առկա է հետևյալ պատկերը․ &...
Մահափորձ` ռուս գեներալ-լեյտենանտի դեմ. նա հոսպիտալացվել է
Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...