Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ երկրների դեմ
Իրանական կողմը երկուշաբթի պատժամիջոցներ կմտցնի եվրոպական մի շարք երկրների դեմ՝ ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ազդարարած ռեստրիկցիաների, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Հաշվի առնելով մի շարք երկրների, ինչպես նաեւ Եվրամիության ոչ կառուցողական գործողությունները՝ Իրանն օգտագործել եւ շարունակելու է օգտագործել կանխիչ միջոցներ՝ հիմնված իր օրինական իրավունքի վրա... Այսօր այդ շրջանակում մենք կհայտարարենք Եվրամիության եւ ԵՄ պաշտոնատար անձանց հետ կապված որոշ հաստատությունների դեմ նոր պատժամիջոցների ցանկը, ինչպես նաեւ պատժամիջոցներ Մեծ Բրիտանիայի մի շարք հաստատությունների եւ պետական անձանց դեմ»,- Fars գործակալությունը մեջբերել է Քանաանիի խոսքերը։
Արեւմուտքի երկրները պնդում են, որ Իրանը ներկայում անօդաչուներ է մատակարարում Ռուսաստան Ուկրաինայում մարտական գործողությունների համար։ Մոսկվան եւ Թեհրանը քանիցս մերժել են այդ մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ մատակարարել է անօդաչուներ, բայց Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց մի քանի ամիս առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննար...
Արցախի նախագահը` ադրբեջանական սադրանքի մասին
Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին...
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը: Տեղեկությունը հայ...
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գ...