Պուտին-Թրամփ գագաթնաժողովը կարող է կայանալ ցանկացած պահի. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև մնացել են ընդամենը մեկ-երկու չլուծված հարցեր՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում։
Օրբանի խոսքով՝ եթե այդ հարցերը հստակեցվեն, ապա Բուդապեշտում հնարավոր կլինի կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Վարչապետը նշել է, որ նման գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ ցանկացած օր՝ երկու կողմերի պատրաստակամության դեպքում։
«ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում մնում են մի քանի չլուծված հարցեր։ Եթե դրանք կարգավորվեն, Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը կարող է անցկացվել մի քանի օրվա ընթացքում, իսկ հետո հնարավոր է կրակի դադարեցում և խաղաղության հաստատում»,– ասել է Օրբանը։
Նա հավելել է, որ հունգարական խաղաղապահ առաքելության անհրաժեշտություն չի լինի, եթե եվրոպական առաջատար պետությունները գիտակցեն, որ պատերազմական լուծում այս հակամարտությանը գոյություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
Որ մի ծնողը կթողնի իր երեխային անվճար քոծություն անի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան տա...
Հունգարիան արգելափակել է Եվրահանձնաժողովի Ուկրաինայի համար նախատեսված արտակարգ իրավիճակների ծրագիրը. մանրամասներ
Հունգարիան արգելափակել է Եվրահանձնաժողովի Ուկրաինայի համար նախատեսված արտակարգ իրավիճակների ծրագիրը, որը ենթադրում էր 90...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։...
ԱՄՆ-ն նախապատրաստում է իր քաղաքացիների տարհանումը Մերձավոր Արևելքից
Վաշինգթոնն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում հակամարտության տարածման հեռանկարով եւ նախատեսում է հարյուր հազարավոր ամերի...