ԱՄՆ-ն նախապատրաստում է իր քաղաքացիների տարհանումը Մերձավոր Արևելքից
Վաշինգթոնն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում հակամարտության տարածման հեռանկարով եւ նախատեսում է հարյուր հազարավոր ամերիկացիների տարհանումը, եթե պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չկարողանան զսպել, հայտնում է The Washington Post-ը` հղում անելով իր աղբյուրներին: տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հակամարտության սրման պահին, ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, Իսրայելում գտնվել է մոտ 600 հազար ամերիկացի, Լիբանանում՝ 86 հազար:
Հոդվածում նշվում է, որ վարչակազմը շատ մտահոգված է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ ԱՄՆ վարչակազմին մտահոգում են նաև լիբանանյան շիա «Հըզբոլլահ» խմբավորման գործողությունները։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում է, որ ամերիկյան իշխանությունների մտահոգությունը պայմանավորված է ոչ միայն Իսրայելում և Լիբանանում տիրող իրավիճակով, այլև փողոցային բողոքներով, որոնք համակել են ողջ արաբական աշխարհը:
Ինչպես ընդգծում Է հրատարակությունը` վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ցանկացել քննարկել արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլանները, որպեսզի խուճապ չառաջացնեն տարածաշրջանում ամերիկացիների շրջանում: Սակայն վերջին օրերին նրանց դիրքորոշումը փոխվել է եւ սկսել է վկայել հակամարտության աճի հետ կապված անհանգստության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...