Ով մուտք կգործի արգելված տարածք, կտուժի. Իսրայել Կացը՝ Եգիպտոսի սահմանի մոտ ռազմական գոտի է սահմանել
Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հանձնարարել է Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը հայտարարել փակ ռազմական գոտի և փոփոխել կրակ բացելու հրահանգները՝ պետության անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նպատակով։
Կացը նշել է, որ ԱԹՍ-ների միջոցով զենքի մաքսանենգությունը Գազայի պատերազմի մի մասն է և ուղղված է Իսրայելի թշնամիներին զինելուն, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ բոլոր քայլերը։
«Յուրաքանչյուր ոք, ով մուտք կգործի արգելված տարածք, կտուժի», - ընդգծել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Զեմանը 10 տարի անց լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը
Միլոշ Զեմանը լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը։ Չորեքշաբթի օրը լրանում է նրա երկրորդ հնգամյա մանդատը որպես պետության ղեկա...
ՀՀ-ն մարդու իրավունքների համաթվով տարածաշրջանում ամենամեծ աճն է գրանցել
2019թ. մարդու իրավունքների համաթվի գնահատականը Հայաստանի համար կազմել է 6.1, այն դեպքում, երբ տարածաշրջանային միջինը 5.3...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղու վերակառուցումը
Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերակառուցման աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով, հայտնում են թո...