Միջնորդությունը հետաձգվել է․ ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերի վերադարձի միջնորդությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննչական մարմինը հրաժարվել է վերադարձնել հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ առգրավված իրեր, քանի որ դրանք դեռ ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Հիշեցնենք՝ Հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել էին ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքների անդամների հեռախոսները, երեխաների պլանշետները եւ այլ անձնական իրեր։ Փաստաբանները նշել էին, որ դրանց թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։
Նույն օրը ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ինչպես նաեւ թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 12 հոգեւորական։ Դեպքի օրը որոշ ժամանակ անհայտ էր Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ առաջնորդ Մկրտիչ Պռոշյանի գտնվելու վայրը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ դրանց մասնակցելու կամ հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի» վերաբերյալ։
Չնայած միջնորդություններին՝ ավելի քան երկու շաբաթ անց էլ քննչական մարմինը չի վերադարձրել առգրավված իրերը։ Փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ Նրանց խոսքով՝ անձնական իրերի պահպանումը իրավական հիմք չունի եւ խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ օրերս այլ բաների սպասեք․ ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը, չխայտառակվեք․ Գյումրու քաղաքապետ
Ես ասել եմ միություն կազմեք որպես անկախ պետություն. հլը տեսեք՝ ինչ վայնասուն են սրանք բարձրացրել՝ աղավաղելով իմ խոսքերը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Բաքվում Ռուբեն Վարդանյանի հարցաքննության կադրերը
Ադրբեջանի ՊԱԾ-ն տեսակադրեր է հրապարակել Բաքվում Ռուբեն Վարդանյանի հարցաքննությունից։ Նշենք, որ Ադրբեջանի պետական ան...
Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր ռազմական բախման․ ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է Իրանի հետ հնարավոր ուղղակի ռազմական բախման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտար...
Գյումրվա 50+1 տոկոսի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը. Մինասյան
Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը թուրք-բոլշեւիկյան համագործակցությունն էր, որը ձեր համար դաս չի եղել: Ա...