Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր ռազմական բախման․ ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է Իրանի հետ հնարավոր ուղղակի ռազմական բախման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Իսրայելը թույլ է տալիս ուղղակի ռազմական բախում Իրանի հետ և պատրաստ է դրան:
Մեկնաբանելով Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելուց հետո Իրանի հնարավոր պատասխանը՝ դեսպանը պատասխանել է, որ Իսրայելը պատրաստ է ամեն ինչի:
«Պետք է միշտ պատրաստ լինել պաշտպանությանը», - ասաց նա:
Դեսպանը նաև հավելել է, որ Իսրայելի պատմությունը «ապացուցում է, որ երբ նրան սպառնում են ոչնչացնել, ապա դրան պետք է լուրջ վերաբերվել և պատրաստ լինել»:
Նրա խոսքով՝ Իսրայելը ոչինչ չի կարող ասել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու մասին։
«Հարվածը ոչ թե հյուպատոսարանին էր, այլ մոտակայքում գտնվող շենքին», - ավելացրեց նա:
Նա նաև հայտնել է, որ եթե Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատ բացվի, ապա Լիբանանի համար հետևանքները ծայրահեղ ծանր կլինեն:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...