Մոտ օրերս այլ բաների սպասեք․ ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը, չխայտառակվեք․ Գյումրու քաղաքապետ
Ես ասել եմ միություն կազմեք որպես անկախ պետություն. հլը տեսեք՝ ինչ վայնասուն են սրանք բարձրացրել՝ աղավաղելով իմ խոսքերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր արած հայտարարությանը, թե պետք է Ռուսաստանի հետ միություն կազմել, իսկ ով դեմ է դրան, շատ տղա է։
«Ի՞նչ ասեմ ես, ժողովուրդ ու՞մ եք սպասում։ Կարելի է համեմատել թուրքին ու ռուսին իրար հե՞տ։ 1056 թվականին այս քոչվոր տափաստանային ցեղը եկավ ու այդ օրվանից հայ ազգը կռվում է սրանց հետ։ 95% մեր հողերը գրավել են ու մենք կարող ենք համեմատական դնել ու ասենք, թե սրանք կարող է լավը լինե՞ն»,–ասել է նա։
Անդրադառնալով խաղաղության թեմային, վարդան Ղուկասյանն ասել է. «Այսպիսի խաղաղություն իմ տեսակին պետք չի։ Հետո ո՞վ է խաղաղության երաշխիք տալիս, այդ ո՞վ է Թուրքիայի բերանը զսպաշապիկ հագցնելու։ Ասում էր՝ Արցախը տվեք դրանից հետո խաղաղություն կլինի։ Արցախը տվեցիք, խաղաղություն եղա՞վ։ Հիմա Զանգեզուրը կվերցնի, դուք գիտեք, թե խաղաղություն պիտի լինի՞, Ամերիկան կամ Եվրոպան կարող է այս բարբարոս ազգին կանգնեցնե՞լ։ Երբեք չհավատաք, հիշեք, ինչքան տվեցիք, այնքան ուզելու են, սրանց կանգնեցնելու միակ գրավականը զինվել, հզոր բանակ ունենալ, հզոր երկիր։
Մոտ օրերս այլ բաների սպասեք։ Ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը, չխայտառակվեք։ Ես ասում եմ՝ այնպիսի հայտարարություններ կանեմ, որ դուք կտեսնեք ինչ կլինի ձեր գլխին»,– ընդգծել է Գյումրու քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նոր խորհրդարանը՝ առանց ընդդիմության
Այսօր մեկնարկում է Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որում բացման խոսքով հանդես կգա երկրի նախագահ Սալոմ...
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության առաջարկը՝ վտանգելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը
Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ միասնական վերահսկողություն հաստատելու ժամանակավոր նախագիծ է ներկայացրել, որը, սակայն, մե...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
Մեզ համար առայժմ ոչինչ չի փոխվում դեպի լավը․ ՌԴ նախագահի օգնական
ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը դեպի լավը չի փոխվի՝...