Եղիշե Մելիքյանը՝ Թիկնիզյանի հետ վեճի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ իր և ազգային թիմի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի միջև վեճ է եղել։
«Չեմ հասկանում՝ ժուչոկնե՞ր են դրված... Ցանկացած զրույց արտահոսում է։ Թիկնիզյանի հետ որևէ խնդիր չկա։ Նա հրավիրվել է հավաքական, գալու է, խաղալու է։ Սա թիմ է, և տարաձայնություններ երբեմն լինում են»,– նշել է Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ Թիկնիզյանը հավաքական է գալիս մեծ նվիրումով, իսկ ֆուտբոլում հույզերն ու քննարկումները բնական երևույթ են․ «Ֆուտբոլը էմոցիաների խաղ է։ Խաղից հետո ֆուտբոլիստը դեռ 24 ժամ սթրեսի մեջ է, և այդ պահին նրա հետ խոսելը կարող է սխալ ընկալվել»։
Մելիքյանը նաև ընդգծել է, որ թիմում կարող են լինել բուռն քննարկումներ կամ վիճաբանություններ, սակայն դրանք կապ չունեն մամուլում տարածված լուրերի հետ։ Նրա խոսքով՝ հավաքականում առաջիկայում կքննարկվի ներքին տեղեկատվության արտահոսքի խնդիրը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին մրցելու է Հունգարիայի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի ընտրանու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները
Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը։ A խումբ....
ՈՒՂԻՂ. Հրապարակվում են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենում մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում հրապարակվում են...
Մեսսին չկարողացավ զսպել արցունքները․ Յամալի արձագանքը
Իսպանիայի հարձակվող Լամին Յամալը մխիթարել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին 2026 թվականի Աշխարհի առաջնության...
Ի՞նչ նոր ռեկորդ սահմանեց Մեսսին. մանրամասներ
Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչում խփած...