Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ երկրի զինված ուժերը շարունակում են անցում կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։ Նա այս մասին ասել է Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացը իրականացվում է Թուրքիայի զինված ուժերի հետ սերտ համագործակցությամբ։ Նախագահը ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել զինված ուժերի կառավարման և մարտունակության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Նրա խոսքով՝ Բաքուն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման նպատակով։ Ալիևը հավելել է, որ բանակի արդիականացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկայում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Մակրոնին կրկին Հայաստան է հրավիրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առ...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստե...
Իրանի բանակի հրամանատարը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին
Իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին խիստ նախազգուշացմամբ է հանդես եկել թշնամական տերությունների հասցե...
Սպիտակ տունը քննարկում է Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը
Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...