Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։
«Մենք երախտագիտությամբ ենք արձանագրում մեր թուրք ընկերների տրամադրվածությունը՝ իրենց ներդրումն ունենալու ճգնաժամային իրավիճակների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման գործում», - ասել է Պուտինը։
Պուտինը նաև ասել է, որ ակնկալում է հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Իրանի հետ համաձայնագրի նախապատրաստումը ժամանակավորապես դադարեցվել է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքի գործընթացը կասեցվել է, սակայն ժամանակա...