Ռուսաստանը կառուցում է հակաարևմտյան առանցք Չինաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարաժամկետ հակամարտության, միաժամանակ խորացնելով համագործակցությունը Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և այլ պետությունների հետ։
Նրա խոսքով՝ Մոսկվան միայնակ չէ միջազգային կարգը խաթարելու իր ջանքերում․
«Ռուսաստանը ձևավորում է աննախադեպ մակարդակի պաշտպանական և արդյունաբերական համագործակցություն իր դաշնակիցների հետ»,- ասել է Ռյուտտեն։
ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացրել է, որ դաշինքը չպետք է դրսևորի միամտություն և պետք է պատրաստ լինի հնարավոր մարտահրավերներին։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելթի 1942 թվականի խոսքերը՝ ընդգծելով, որ հզոր հակառակորդներին անհրաժեշտ է գերազանցել ոչ միայն մարտի դաշտում, այլև արտադրական հնարավորություններով։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց ԱՄՆ-ի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխա...
ԵՄ-ն անգամ նոր պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշման լծակներ չունի. Le Parisien
Պատժամիջոցների տասնութերորդ փաթեթը դժվար թե կարողանա ուժեղ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, քանի որ եվրոպացիներն այլ...
Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ում մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը. DPA
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այս մասին...
ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների արտադրական ծրագրից
ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցագիր է ուղարկել F-35 կործանիչների արտադրական ծրագրից վերջինիս դուրսբերման մասին` Անկար...