ԵՄ-ն անգամ նոր պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշման լծակներ չունի. Le Parisien
Պատժամիջոցների տասնութերորդ փաթեթը դժվար թե կարողանա ուժեղ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, քանի որ եվրոպացիներն այլևս նրա վրա ճնշման հատուկ լծակներ չունեն, իսկ խոստացված «ռուսական տնտեսության փլուզումը» այդպես էլ տեղի չունեցավ։ Նման կարծիք է հայտնել Կաթոլիկ բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի դասախոս Դևիդ Տերտրին Le Parisien թերթի մեկնաբանության մեջ։
«Երկիրը վերակազմավորվել է՝ առևտուր և փոխանակում վարելով խոշոր զարգացող երկրների հետ, որոնք տարբեր պատճառներով չեն ցանկանում արևմտյան պատժամիջոցներ կիրառե», - բացատրել է Տերտրին իր դիրքորոշումը։
Նրա խոսքով ՝ պատժամիջոցների ընդունված փաթեթներն արդեն կատարել են իրենց գործառույթը, իսկ «ռուսական տնտեսության փլուզումը», որի մասին 2022 թվականին խոսում էր Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրյունո Լե Մերը, այդպես էլ տեղի չունեցավ:
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, բարեվարք քահանա նշանակում. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.«Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղե...
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ ա...
Սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները: Ադրբեջանի և Հայաստ...