Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ում մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը. DPA
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այս մասին մայիսի 18-ին Twitter-ում հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները։
Նրա խոսքով, չորեքշաբթի Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում էր քննարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների կողմից ներկայացված դիմումները՝ իրենց պետությունների՝ ՆԱՏՕ մտնելու համար, ինչը կնշանակեր կազմակերպությանն անդամակցելու գործընթացի սկիզբը, սակայն թուրքական կողմը հասկացրել է, որ այս պահին չի կարող հավանություն տալ քննարկումների մեկնարկին, գրում է գործակալությունը։
Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Երկու երկրների դեսպանները դրանք Բրյուսելի կենտրոնակայանում հանձնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը հույս ունի արագ քայլերի վրա՝ դաշինքին այդ երկրների անդամակցությունը պաշտոնականացնելու համար։
Մայիսի 17-ին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ Շվեդիան պատրաստ է կապ հաստատել Թուրքիայի հետ՝ դաշինքին միանալու գործընթացի ֆոնին Անկարայի և Ստոկհոլմի միջև ծագած տարաձայնությունները լուծելու համար։
Նրա հայտարարությունը պատասխան էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, ով մայիսի 16-ին անհամաձայնություն էր հայտնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքի անդամ դառնալու որոշման հետ։ Նրա խոսքով, այս դիրքորոշումը պայմանավորված է Ստոկհոլմի և Հելսինկիի հետ Անկարայի հակասություններով այն անձանց արտահանձնման վերաբերյալ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոն...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի...
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին...