Նեթանյահուն Թուրքիային մեղադրել է Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտություն չպետք է լինի՝ ընդգծելով, որ պետությունների հարաբերությունները պետք է հիմնվեն իրատեսական մոտեցման վրա։ Նրա խոսքով՝ տարբեր երկրներ կարող են ունենալ բարդ և երբեմն հակասական շահեր, սակայն կարևորը սեփական ազգային շահերը վտանգի չդնելն է։
«Եթե հնարավոր է լիովին ձեռք բերել որևէ երկրի աջակցությունը՝ դա լավ է, իսկ եթե ոչ՝ պետք է հստակ հասկանալ, թե ում հետ ես գործ ունես և չնայել ամեն ինչին իդեալականացրած տեսանկյունից»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ այդ սկզբունքով է մոտենում այն պետություններին, որոնք Իսրայելի լիարժեք դաշնակից չեն։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիան հանդես է եկել Իսրայելի և սիոնիզմի նկատմամբ բացահայտ թշնամական դիրքերից, ինչը, վարչապետի գնահատմամբ, ցավալի է, քանի որ երկու երկրների միջև հակամարտության պատճառներ չկան։
«Մենք իրավիճակին նայում ենք սթափ և գործնական աչքով», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Երևանի խաղաքարտը Իրանն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հաս...
Դատախազությունը բողոքարկել է Արմեն Գեւորգյանին չկալանավորելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու նա...
Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական. վարչապետ
Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը...
Իրանը կընդունի այդ սահմանափակումները՝ ԱՄՆ-ում վստահություն ձևավորելու համար․ ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունները կանգ են առել առանց շոշափելի առաջընթացի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ky...