Իրանը կընդունի այդ սահմանափակումները՝ ԱՄՆ-ում վստահություն ձևավորելու համար․ ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունները կանգ են առել առանց շոշափելի առաջընթացի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ գլխավոր խոչընդոտը Վաշինգտոնի պահանջն է՝ լիովին դադարեցնել ուրանի հարստացումը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում ճանաչել Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։
Արաղչին հիշեցրել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում Թեհրանը համաձայնել էր մինչև 3.67 տոկոսով հարստացում իրականացնել սահմանված 15 տարվա ընթացքում։ Նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել այս տեխնոլոգիայից ընդմիշտ, և միակ մշտական պարտավորությունն իրենք տեսնում են միջուկային զենք չզարգացնելու գործում։
Նախարարը հավելել է, որ Թեհրանը բաց է ժամանակավոր սահմանափակումների համար, եթե դրանք օգնում են վստահություն ձևավորել բանակցային գործընթացում։ Նրա խոսքով, նման սահմանափակումները չեն կարող լինել անժամկետ, քանի որ երկրի ապագա սերունդների փոխարեն չեն կարող կայացվել մշտական որոշումներ։ Արաղչին հայտնել է, որ Իրանն ընդունելի է համարում այն համակարգը, որը ճանաչում է իր խաղաղ միջուկային իրավունքները, և պատրաստ է քննարկել մոնիթորինգի լրացուցիչ մեխանիզմներ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...