Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական. վարչապետ
Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են:
Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք, էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետեւ նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել»,- ասաց վարչապետը:
«Ո՞նց եղավ, որ մի տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ կարելի է խնայել: Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդները. որովհետեւ ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:
«Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ էդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Ասում եմ՝ դուխով շարունակեք»:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...