«Դա կլինի ԱՄՆ մեծագույն սխալը». Աբաս Արաղչի
«Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Մեր միջուկային օբյեկտները գտնվում են Իրանի ողջ տարածքով մեկ և հագեցած են ՀՕՊ հզոր միջոցներով։ Այնպես որ, կարծում եմ՝ նման հարձակումը գրեթե անհնարին է», - նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ, ըստ Արաղչիի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այնուամենայնիվ, որոշեն հարվածել Իրանին, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։
«Ես կարծում եմ, որ թե՛ ամերիկացիները և թե՛ իսրայելցիները շատ լավ հասկանում են, թե հատկապես որ թիրախներին են ուղղված լինելու մեր պատասխան հարվածները։ Դրանցից հետո մենք լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մեջ կհայտնվենք։ Սակայն որևէ մեկը՝ ոչ տարածաշրջանում, ոչ էլ դրանից դուրս, նման ցանկություն չունի», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Ալիևին անհրաժեշտ է դա՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien
Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել....
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` գործադուլի մասին
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրութ...