ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է, Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն
Միացյալ Նահանգները Իրանին պաշտոնապես մեղադրել է Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ հայտարարելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի ներգրավվածներին պատժելու համար։ Այս մասին, ինչպես գրում է apnews.com-ը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները երեքշաբթի կհայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար:
«Ռուսաստանը ստացել է բալիստիկ հրթիռները և, հավանաբար, մի քանի շաբաթվա ընթացքում դրանք կօգտագործի Ուկրաինայում՝ ուկրաինացիների դեմ», - ասել է Բլինկենը:
Բլինկենը մանրամասնել է, որ պատժամիջոցներ կլինեն նաև Iran Air ավիաընկերության դեմ:
«Մենք այսօր ավելի ուշ կհայտարարենք Իրանի, այդ թվում՝ Iran Air-ի դեմ նոր պատժամիջոցների մասին», - ասել է նա:
Ավելի վաղ CNN-ը և Wall Street Journal-ը, վկայակոչելով անհայտ աղբյուրներ, հայտնել են, որ Իրանը Ռուսաստան է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: The Times-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, հայտնել էր, որ խոսքը, ըստ ամենայնի, 200 բալիստիկ հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը հասնում է 110 կիլոմետրի։
Իրանը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը զենք չի մատակարարում Ուկրաինայում հակամարտող կողմերին, քանի որ դա համարում է անմարդկային:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...