Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը. պլանը տապալվեց. Վաղարշակ Հարությունյան
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը: Նրանք առաջին հարվածով նպատակ են ունեցել ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էին կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էին դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Չհասան առաջին օրվա իրենց նպատակին: Հիմա էլ փորձում են դա իրականացնել ու չի հաջողվում: Այս մասին ասել է Հարությունյանը: Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը: Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...