Ես կգնամ Ղրիմ, ես շատ եմ ուզում տեսնել ծովը․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է տեսնել ծովը և նույնիսկ պատրաստվում է գնալ Ղրիմ։
«Ես կգնամ Ղրիմ, ես շատ եմ ուզում տեսնել ծովը»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի առաջին հերթին, եթե Ուկրաինան հաղթեր հակամարտությունում։
Ճշտող հարցին, թե երբ դա տեղի կունենա, Զելենսկին ասել է, որ դա ձմռանը չի լինի։ «Ի՞նչ անել ձմռանը ծովում, ես այնտեղ կգնամ, երբ տաք լինի»,- պատասխանել է Զելենսկին։
Ուկրաինայում 2019 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում գույք է գնել ուկրաինական օրենսդրության համաձայն 2013 թվականի ապրիլին՝ նախքան թերակղզին Ռուսաստանին վերադարձվելը։
Նշվել է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրել է Զելենսկին։ Խոսքը Ղրիմի հարավային ափին գտնվող Յալթայի շրջանի Լիվադիա գյուղում գտնվող բնակարանի մասին է։
Հոկտեմբերի 18-ին Ղրիմի Պետական խորհուրդը փոփոխել է սեփականության կառավարման հարցերի վերաբերյալ 2014թ.-ի բանաձևը՝ սահմանելով ոչ բարեկամ օտարերկրյա պետությունների և քաղաքացիների ունեցվածքը որպես հանրապետության սեփականություն ճանաչելու հնարավորություն։ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով՝ գույքը, որը կարող է կապված լինել Վլադիմիր Զելենսկու հետ, նույնպես կարող է ազգայնացման ենթակա լինել։
Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում անցկացված հանրաքվեից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է վերջին ագրեսիայի հետևանքով զոհված 93 զինծառայողի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակվել են 2022թ-ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադ...
Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության...
Պուտինը խոսել է առանց Ռուսաստանի մասնակցության Պրահայում կայացած հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հայտարարությ...
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...