ՆԳՆ-ի բյուջեն նախատեսվում է նվազեցնել 2,3 մլրդ դրամով․ մանրամասներ
ՀՀ ներքին գործերի նախարարության բյուջեի նախագծով 2026 թվականին նախատեսվում է սահմանել 102 մլրդ 644 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«ՆԳՆ-ի համար նախատեսված բյուջեն 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով։ Նվազեցումը հիմնականում լինելու է Ներքին գործերի նախարարության կրթական ծառայությունների, ինչպես նաև գերատեսչության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերի մասով։ Հիմնական միջոցները ծախսվում են երկրորդ ծրագրով»,- նշեց Հովհաննիսյանը։
ՆԳ նախարարության բյուջեի նախագծի քննարկման մի հատվածն էլ լինելու է փակ նիստի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ում վերահսկողության տակ է Չեռնոբիլի ԱԷԿ-ը․ ՌԴ ՊՆ տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգութ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրակա...
Գառնիկ Հայրապետյանն ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն...
ՈւՂԻՂ. Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրա...