Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղաղություն Ադրբեջանը չի ձգտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության, առավել ևս որպես զինվորական կարող եմ ասել, որ ո՞վ է ավելի շատ ուզում խաղաղություն, եթե ոչ այն կառույցը, որը կարող է առաջինը տուժել պատերազմական իրավիճակում։ Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է, որովհետև իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք ցույց են տալիս, որ անընդհատ շարունակական ճնշումներ կան Հայաստանի նկատմամբ՝ նոր պահանջներ ներկայացնելով: Առավել ևս, երբ դրանք զուգորդվում են նաև կրակոցներով սահմանին, ցույց են տալիս, որ իրական չէ խաղաղությունը, որի մասին իրենք խոսում են»,- ասել է նա:
Պատգամավորը հավելեց նաև, որ Ադրբեջանի փորձում է խաղաղության պայմանագրի կնքումը ձգձգել, որովհետև իր նպատակներն ունի։
«Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգումը կայանում է նրանում , որ իրենք փորձում են միջազգային իրավական հիմքեր ստեղծել հետագայում օգտվելու աշխարհաքաղաքական զարգացումներից և ուժային կենտրոնների միջև եղած հարաբերություններից։ Ադրբեջանի իշխանություններին լավ իմանալով կասեմ՝ այն խաղաղությունը, որին Ադրբեջանը ձգտում է, իրական չէ»,- նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...
Մղձավանջը, որը սկսվեց 7 տարի առաջ, կավարտվի․ Արթուր Խաչատրյան
Գյումրիում տեղի ունեցող խայտառակ իրավիճակին կարող եմ տալ միայն մեկ անուն՝ «բերիա-ստալինական» քաղաքականություն, որը վարու...