Հայտնաբերվել է 386 ոչ սթափ վարորդ․ մանրամասներ

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5165 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 115 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 251 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1197, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 629, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 324, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 161 և 1556 այլ իրավախախտում։ 118 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 78-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 65-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13364 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 438, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 6, չամրակապված վարելու՝ 3368, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 172, վարելու ընթացքում ծխելու՝ 486, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 584, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 100, արագության գերազանցման՝ 2221 և 3326 այլ իրավախախտում։ 436 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 926-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 867-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 49 բեռնատար, 143-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։