Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբան
Տեսանյութով հաստատվում է ակնհայտ սուտ մատնությունը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը: Այս մասին գրել է Փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներոիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը:
Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի:
Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- գրել է փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի փոխի իր դիրքորոշումը. պատրաստ ենք վերսկսել միջnւկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք ընթանան լիովին հարգալից: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բեկ փողոցում մեքենան գլխիվայր է ջրջվել
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Դավիթ Բեկ փողոցում մեքենան գլխիվայր շուռ է եկել։ Մեզ փոխանցված տեսանյութու...
Դոնալդ Թրամփին չորս հոդվածով մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեքշաբթի պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների և նրա քաղաքացիների դեմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 400 մարդ է ձերբակալվել
Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Ինչպես հայտնում...