Դոնալդ Թրամփին չորս հոդվածով մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեքշաբթի պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների և նրա քաղաքացիների դեմ հանցագործության համար` 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները խաբեությամբ չեղարկելու փորձ:
The New York Times-ը գրում է, որ պետության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով։ Առաջին երկու կետերից յուրաքանչյուրի համար նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, վերջինի դեպքում՝ մինչև 20, նշում է թերթը։
Միացյալ Նահանգներին խաբելու դավադրության հոդվածով
պաշտոնական ընթացակարգերին խոչընդոտելու նպատակով համաձայնություն ձեռք բերելու հոդվածով
պաշտոնական ընթացակարգերին խոչընդոտելու հոդվածով
դավադրություն ՝ քաղաքացիների իրավունքները խախտելու հոդվածով
Անկուսակցական հատուկ դատախազ Ջեք Սմիթը, որը վերահսկում էր 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների հետաքննությունը, Թրամփին մեղադրանք է ներկայացրել չորս կետով:
Սա նախագահի պաշտոնում հաջորդ տարի կրկին առաջադրվել ցանկացող Թրամփի դեմ հարուցված քրեական մեղադրանքներից երրորդն ու ամենալուրջն է։
Նմանատիպ հոդվածներ
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության...