Զախարովա․ ԵՄ-ն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը
Եվրամիությունը, շարունակաբար ֆինանսավորելով Կիևի իշխանություններին, փաստացի պետականորեն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Լրագրողների հետ զրույցում նրան խնդրել են մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց՝ Եվրոպական հանձնաժողովը կարող է հետաձգել ռուսական ակտիվների բռնագրավման որոշումը և, որպես ժամանակավոր քայլ, վեց ամսով հաստատել Կիևին վարկ տրամադրելը՝ Բելգիայի և մի շարք այլ ԵՄ երկրների դիմադրության պատճառով։
«ԵՄ-ն ամեն օր զբաղված է միայն մեկ բանով՝ ինչպես ավելի շատ գումար ներդնել Կիևի ռեժիմում։ Սա, իրենց լեզվով ասած, ահաբեկչության հովանավորություն է։ Ոչ թե մասնավոր, այլ պետական հովանավորություն միջազգային ահաբեկչության։ Ահա թե ինչ են նրանք անում», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` Կիևի ռեժիմը, որը ձևավորվել է Արևմտյան ֆինանսական աջակցությամբ, ահաբեկչական հարձակումներ է իրականացնում ինչպես իր համարած տարածքների քաղաքացիական բնակչության, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիների դեմ։
Զախարովան հավելել է, որ Կիևը փորձում է «արտահանել այս տրամաբանությունը այլ մայրցամաքներ»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան աջակցում է զինյալներին Աֆրիկայում, ինչի պատճառով մի շարք աֆրիկյան երկրներ խզել են հարաբերությունները Կիևի իշխանությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը` հայ գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում գրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կոչով դիմել է աշխարհին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում աշխարհին հրաժարվել ռուսական նավթից ու նավթամթերքից, ինչպես նաև ա...
Այլ երկրների, «գերտերությունների» ցանկացած միջամտություն սրում է իրավիճակը․ ՌԴ-ում Իրանի դեսպան
3+3- ը տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափն է։ Հուսով եմ, որ նոր հանդիպումը տեղի կունենա այս տարի։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են պայմանավորվել Պուտինի հետ Մոնղոլիայում՝ նրան ձերբակալելու փոխարեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրելսուխը նեղ կազմով բանակցություններ են սկսել Ուլ...