ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կոչով դիմել է աշխարհին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում աշխարհին հրաժարվել ռուսական նավթից ու նավթամթերքից, ինչպես նաև ապրանքներ և ծառայություններ չմատակարարել Ռուսաստանի Դաշնություն: Նա կրկին շեշտում է` պետք է փակել Ուկրաինայի օդային տարածքը, պաշտպանել քաղաքացիական անձանց: Այս մասին նախագահը հայտնել է իր տեսաուղերձում
«Մենք արդեն 12 օր է, ինչ պաշտպանվում ենք ներխուժումից։ Մենք երբեք չենք ցանկացել այս պատերազմը, բայց այն պարտադրվեց մեզ։ Մենք չենք երազել մարդ սպանել, բայց պետք է թշնամուն դուրս գցենք մեր հողից և մեր կյանքից: Եվրոպական այլ ազգ 80 տարի չի տեսել նման պատերազմ: Հենց մեր հողի վրա է որոշվում, թե արդյոք Եվրոպայում մեկ ուրիշը կդառնա՞ նույն ագրեսիայի զոհը, թե ոչ»,- ասել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ նա այս հարցերը քննարկել է աշխարհի առաջնորդների հետ, նրանք համակարծիք են՝ Ուկրաինան որոշում է մայրցամաքի ապագան իր դիմադրությամբ, իսկ իր ընկերները՝ նրանց օգնությամբ։
Երկրի ղեկավարը նաև կոչ է արել բոյկոտել Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումը։
«Եթե նրանք չեն կարողանում պահպանել քաղաքակիրթ կանոնները, ապա չպետք է ստանան նաև ապրանքներ և ծառայություններ է, թող պատերազմը կերակրի նրանց»,- ընդգծեց նա։
Զելենսկին ասել է, որ միջազգային հանրությունը պետք է էլ ավելի վճռական գործի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կրկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասում է, որ Ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակ է Կիևում. քաղաքապետը ներկայացնում է
Ուկրաինայի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հանդես է եկել տեսաուղերձով. «Հարգելի կիևցիներ, մայրաքաղաքում գիշերը համեմատաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի համար ՌԴ-ի դեմ սահմանափակումներն անակնկալ չէին. ինչպես է մեկնաբանում նախագահը
«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այդ արգելքները էսպես, թե էնպես սահմանվելու էին»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեռքսեղմում` Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների անդամները բանակցությունները սկսել են ձեռքսեղմումով: Ինչպես...