ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են պայմանավորվել Պուտինի հետ Մոնղոլիայում՝ նրան ձերբակալելու փոխարեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրելսուխը նեղ կազմով բանակցություններ են սկսել Ուլան Բատորի կենտրոնում գտնվող պետական պալատում:
Հայտնի է, որ հանդիպումն ավանդաբար անցկացվում է Մոնղոլիայի նախագահի քոչվորական յուրտայում, որը գտնվում է հիմնական պետական կառույցների նստավայրի հինգերորդ հարկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սենյակի ինտերիերը համապատասխանում է հին Մոնղոլական ավանդույթներին, այն զարդարված է փայտե փորագրություններով, ոսկով, արծաթով և կիսաթանկարժեք քարերով։ Յուրտի հատկապես պատվավոր հյուսիսային մասում ճանդանի պատվանդանի վրա գտնվում է Չինգիզ Խանի դիմանկարը։
Ռուսաստանի և Մոնղոլական պատվիրակությունն ընդլայնված կազմով բանակցություններ է վարում Ուլան Բատորի պետական պալատում, միջոցառմանը նախագահում են երկու պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը և Ուխնաագիյն Խուրելսուխը:
Ըստ տելեգրամյան ալիքների՝ Մոնղոլիայի իշխանությունները Ռուսաստանի հետ պայմանավորվել են «էժան գազ» և նավթամթերք զեղչով մատակարարելու մասին։
Ի թիվս այլ բաների, կողմերը համաձայնեցրել են Ուլան Բատորում ՋԷԿ-3-ի վերակառուցման նախագծի մշակումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...