Ռուսաստանն առաջարկով դիմել է Ստամբուլի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել ուղիղ բանակցությունները Ուկրաինայի հետ՝ Ստամբուլի ձևաչափով։
Նրա խոսքով՝ ներկայումս առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները այս ձևաչափի վերագործարկման համար։ Գալուզինը նշել է, որ թուրքական կողմը բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների համար կրկին տրամադրել Ստամբուլի հարթակը։
«Այսպիսով, բոլոր նախադրյալները կան, որպեսզի ստամբուլյան ուղղությունը զարգանա»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, ՌԴ փոխարտգործնախարարը ընդգծել է, որ Կիևը շարունակում է անտեսել Մոսկվայի առաջարկները և խուսափում է երկխոսությունից՝ հույսը դնելով արևմտյան երկրների աջակցությամբ ռազմական ճանապարհով խաղաղություն հաստատելու վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման ժամն ու տեղը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը տեղի կունենա Ժնևում՝ հունիսի 16-ին: Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նեմեսիս» արձանի մասին տեղյակ եմ եղել, բայց վարչապետին այդ մասին չեմ ասել. Հրաչյա Սարգսյան
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների զրույցում ասել է, որ «Նեմեսիս» արձանի մասին տեղյակ է եղել, բայց ՀՀ...
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ենթակայաններին
Գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի երկաթուղային ցանցը սնուցո...
Ադրբեջանի բոլոր զորամասերում առկա է «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությունը
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․«Զաքիրն այսօր նորաբաց զորամաս է գնացել, ասո...