Քաղաքականություն
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ենթակայաններին
Ofelya
Գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի երկաթուղային ցանցը սնուցող ենթակայաններին։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ և համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան։
«Նման հարձակումներն ունեն հստակ նպատակ՝ բարդացնել ուղևորների և բեռների տեղափոխումը, խաթարել տրանսպորտի կայուն գործունեությունը և լրացուցիչ ճնշում գործադրել մարդկանց վրա` ստեղծելով վախի մթնոլորտ», - նշել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ հարձակման պահին երթուղում 20-ից ավելի ուղևորատար գնացք է եղել։ Նշվում է, որ ուղևորների կամ գնացքի աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ չէ` երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը. ԱՄՆ պետդեպ
Չեխիայի նոր պաշտպանության նախարարին արգելվել է հրապարակային խոսել Ուկրաինայի մասին. Le Monde
Ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար․ Լլոյդ Օսթին
Edita
Ուկրաինայի հաղթանակը նոր ուժ է Հարավային Կովկասի համար. Զելենսկի
Mariam Z.