«Մանկավարժականի գործով» ուշադրության կենտրոնում է ԿԳՄՍ նախարարը. «Ժողովուրդ»
Իրավապահ մարմինները, ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի գործը, արդեն «հասնում» են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն եւ պահանջել մի շարք փաստաթղթեր։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթին հայտնի են դարձել նոր մանրամասներ։ Պարզվում է՝ խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի առաջարկով։
Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը Հայաստանի բանկերից մեկում մեկ տարի ժամկետով։
«Կողմնակի եկամուտ» ձեւակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ: Բայց աղմկահարույցն այն է, որ Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ կվերականգնվի ջրամատակարարումը․ «Վեոլիա Ջուր»-ը մանրամասներ է հայտնել
Ինչպես արդեն հայտնել էինք Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը Քանաքեռավանի հարակից ձորում «Արզնի 2 - Երևան...
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացող...
Հայ սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են բելառուս ընդդիմադիր բլոգերի. մանրամասներ. Լապշին
Քիչ առաջ հայ սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են բելառուս ընդդիմադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագա...